Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։
«Ես հիասթափված էի, քանի որ նա պատրաստ էր երկու ավիակիր ուղարկել մեր հաղթանակից հետո... բայց ես ասացի՝ «Ոչ, ոչ, մենք ուզում ենք, որ դրանք ուղարկվեն պատերազմից առաջ, ոչ թե դրա ավարտից հետո»։ Այո, ես հիասթափված եմ այդ մարդուց։ Նա ինձ դուր է գալիս նա, ես նրանհաճելի մարդ եմ համարում, բայց ես հիասթափված եմ»,- Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը։
Թրամփը կրկնել է նաև իր տեսակետը, ըստ որի սըր Քիրը «Ուինսթոն Չերչիլը չէ»։
Մայքլ Մարտինն ընդհատել է Թրամփին, երբ նախագահը սկսել է անբարենպաստ կերպով համեմատել Մեծ Բրիտանիայի վարչապետին Չերչիլի հետ։ Նա գովաբանել է սըր Քիրին Իռլանդիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար և անվանել նրան «անկեղծ» և «հուսալի»։
Սակայն Թրամփը շարունակել է իր քննադատությունը՝ Սթարմերի ներգաղթի և էներգետիկ քաղաքականությունը «աղետ» հայտարարելով:
«Դուք թույլ եք տվել միլիոնավոր մարդկանց մուտք գործել ձեր երկիր, ովքեր չպետք է այնտեղ լինեին,- ասել է նա։ -Եվ, ի դեպ, դա վերաբերում է ամբողջ Եվրոպային։ Եվրոպան այլ վայր է։ Դա բոլորովին այլ վայր է։ Եվ գիտեք, մեզանից շատերը Եվրոպայից են։ Ես սիրում եմ Եվրոպան, ես շատ ժամանակ եմ անցկացնում այնտեղ։ Բայց դա այլ վայր է։ Վատ է։ Ձեզ հետ վատ բաներ են պատահել, և ավելի լավ է ինչ-որ բան անեք ներգաղթի հետ կապված, և ավելի լավ է ինչ-որ բան անեք էներգիայի հետ կապված, թե չէ Եվրոպան այն չի լինի, ինչպիսին պետք է լինի»։




























