Իսրայելը պետք է դադարեցնի իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Իսրայելի կողմից քաղաքական սպանությունները, մասնավորապես ուղղված իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների դեմ, անօրինական են և խախտում են ավանդական ռազմական իրավունքի կանոնները։ Դա պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»,- իր կանադացի գործընկեր Անիտա Անադի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ պատերազմը սկսել է տարածվել Լիբանան, իսկ Իրաքում իրավիճակն ավելի ու ավելի բարդանում։ Նա հավելել է, որ Անկարան շարունակական ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ֆիդանը հայտարարել է, որ վաղվանից սկսած կայցելի տարածաշրջանի երկրներ՝ պատերազմին վերջ դնելու քայլերը քննարկելու համար։