Աջարիայում գիշերվանից Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ անցկացվող լայնածավալ հատուկ գործողություն է ընթանում հաղորդում է «Новости-Грузия»-ն:
Նախնական տեղեկություններով՝ Խելվաչաուրիի մունիցիպալիտետում անցկացված հատուկ գործողության ընթացքում մինչև 80 մարդ է ձերբակալվել հանցաշխարհի հետ կապերի մեղադրանքով։
Interpressnews-ը հաղորդում է, որ հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանի կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։
Բացի դրանից, ըստ տեղի բնակիչների՝ ձերբակալությունից առաջ երկու անձ, ենթադրաբար եղբայրներ, վնասվածքներ են հասցրել իրենք իրենց։




























