Իրանն արձանագրել է «Բուշեր» ատոմակայանի վրա արկի հարվածը, հայնել են երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունից՝ հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Թշնամու արկը հարվածել է «Բուշեր» ատոմակայանի տարածքին։
Հարվածը չի պատճառել ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային վնաս, ինչպես նաև չի վնասել էլեկտրակայանի որևէ մասը։
Նման գործողությունները հակասում են միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումներից անձեռնմխելիության վերաբերյալ բոլոր միջազգային նորմերին և կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի, ներառյալ՝ Պարսից ծոցին հարող երկրների համար»,- նշում է գործակալությունը։





























