Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կապված «Al-Manar» հեռուստաալիքը հայտնել է, որ Բեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է իր քաղաքական ծրագրերի տնօրենը և նրա կինը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական ծրագրերի տնօրեն Մոհամմադ Շարին և նրա կինը սպանվել են «Բեյրութի Զուկակ ալ-Բլատ թաղամասում հասցված սիոնիստական հարվածի ժամանակ»։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հարվածից հետո նրանց երեխաներն ու թոռները վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։





























