«Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի, եթե մենք «վերջ տանք» այն ամենին, ինչ մնացել է իրանական ահաբեկչական պետությունից»։ Truth Social սոցիալական ցանցում նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի, եթե մենք «վերջ տանք» այն ամենին, ինչ մնացել է իրանական ահաբեկչական պետությունից, և թույլ տանք այն երկրներին, որոնք օգտագործում են նրանց, այլ ոչ թե մեզ, պատասխանատվություն կրել այսպես կոչված «նեղուցի» համար։ Դա կստիպեր մեր որոշ անդրդվելի «դաշնակիցներին» գործի անցնել, այն էլ՝ արագ կերպով»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել իր դաշնակիցներին միանալ Հորմուզի նեղուցի «ապաշրջափակմանը», սակայն դաշնակիցները մերժել էին նրան։