Գերմանիան կցանկանար տեսնել փոփոխություններ Իրանի ներսում, սակայն դրանք չեն իրականացվի դրսից եկող ռազմական միջոցներով։ Այս մասին չորեքշաբթի օրը Բեռլինում հայտարարել է արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ հայտնում է Reuters-ը:
«Հաշվի առնելով այս վարչակարգի դաժանությունն ու անգթությունը՝ ցանկալի է, որ տեղի ունենա իշխանափոխություն», - իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։
«Ես պարզապես հավատում եմ, որ դա պետք է զարգանա երկրի ներսում և, բարեբախտաբար, այդ ուղղությամբ կան դրական փորձեր», - ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան բանակցություններ է վարում ընդդիմության հետ





























