Իսպանիան ծրագրում է 1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային՝ Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու նոր պարտավորության շրջանակներում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը:
Իսպանական կառավարության ղեկավարի խոսքով՝ Մադրիդը «1 միլիարդ եվրոյի նոր պարտավորություն» է ստանձնում՝ «2026 թվականին երկկողմ ռազմական աջակցության շրջանակներում»։ «Մենք կաշխատենք միասին և կխթանենք արդյունաբերական պաշտպանության ոլորտի համատեղ արտադրությունն ու մշակումները»,- հավելել է նախարարների կաբինետի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, ըստ Սանչեսի, չի կարելի հերքել, որ այսօր Մերձավոր Արևելքի հակամարտությունը «զգալի չափով մենաշնորհում է համաշխարհային քննարկումների ուշադրությունը»։





























