Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի վստահ լինի իր գործողություններում այն դարաշրջանում, երբ համաշխարհային խաղացողները ձևավորում են աշխարհը իրենց ձևով։ Դրա մասին նա հայտարարել է Բունդեսթագում ունեցած իր ելույթում։
«Այլևս չենք ցանկանում մեզ ինքնարժեքից ցածր վաճառել։ Մենք պետք է վճռականորեն և նպատակասլացորեն մեր ազատության պաշտպանությունը վերցնենք մեր ձեռքը», - ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհը «ավելի բարդ» է դարձել: «Այս պայմաններում, ավելի քան երբևէ, մեզ համար՝ Գերմանիայում միասնական Եվրոպան մեր ապագայի միակ և ամենակարևոր երաշխիքն է»,- նշել է Մերցը։
«Մենք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ցնցումներ ենք վերապրում, որոնց նմանը երկար ժամանակ չէինք տեսել»,- շեշտել է նա։ Միևնույն ժամանակ, կանցլերն ընդգծել է ԵՄ-ում բարեփոխումների և մրցունակությունը բարձրացնելու համար բյուրոկրատական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։





























