ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը ԱՄՆ վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ միասին, հինգշաբթի կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում, գրում է Bloomberg-ը։

Bloomberg-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնի Ամերիկյան նավթային ինստիտուտում։ Գործակալությունը նշում է, որ վառելիքի գների աճի պատճառով ԱՄՆ վարչակազմը բախվում է ինտենսիվ քաղաքական ճնշման։

Bloomberg-ը նշում է, որ վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները սահմանափակ կարողություններ ունեն էներգակիրների գները զսպելու համար։