ԱՄՆ-ում օգտատերերը բողոքում են X-ի աշխատանքում ի հայտ եկած խափանումներից: Դրա մասին են վկայում Downdetector-ի՝ հայտնի ինտերնետային ռեսուրսների մոնիթորինգի պորտալի տվյալները:  

Խափանումների մասին հայտնել է մոտավորապես 12 հազար 500 մարդ։

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի 53%-ը հայտնել է հավելվածների խափանումների մասին, 21%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ 16%-ը դժվարություններ է ունենում սերվերներին միանալու հարցում։