Իրաքի իշխանությունները մտադիր են Միջերկրական ծովի ափին գտնվող սիրիական Բանիյաս նավահանգստային քաղաքը օգտագործել Հորմուզի նեղուցի այլընտրանքային ճանապարհ՝ իրաքյան նավթը համաշխարհային շուկա տեղափոխելու համար: Դրա մասին հայտարարել է Իրաքի պետական նավթային մարքեթինգի ընկերության (SOMO) գլխավոր տնօրեն Ալի Նիզարը:
«Ներկայիս իրավիճակը պահանջում է նավթի բաշխման նոր ուղիների բացում, մասնավորապես՝ [իրաքյան հարավային շրջանից] Բասրա նավթի՝ սիրիական Բանիյաս նավահանգստի միջոցով»,- ըստ INA գործակալության ասել է Նիզարը: Նա հավելել է, որ «արտահանման հոսքերի դիվերսիֆիկացիան՝ Քիրքուքից նավթ՝ թուրքական Ջեյհան նավահանգստով և Բասրայից՝ Բանիյասով, կհեշտացնի իրաքյան նավթի մուտքը համաշխարհային շուկաներ և կնվազեցնի հարավային նավահանգիստների բեռը, նույնիսկ եթե տարածաշրջանում իրավիճակը կարգավորվի»:
SOMO-ի ղեկավարը հայտնել է, որ Իրաքը եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ պայմանագրեր ունի օրական 850 հազարից մինչև 900 հազար բարել նավթի մատակարարման վերաբերյալ:





























