Բանակը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել է Իսրայելի ներքին անվտանգության նախարարության, Թել Ավիվի «13-րդ ալիքի» և Արաար բազայում գտնվող ցամաքային զորքերի ստորաբաժանման օբյեկտներով շենքի վրա։ Այս մասին հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է Pars Today-ը։
«13-րդ ալիքը կենտրոնական դեր է խաղում Իրանի և դիմադրության ճակատի ձեռքբերումների մասին լուրերի գրաքննության գործում։
Արաար բազան ռազմավարական դիրք ունի Լիբանանի և Սիրիայի սահմանների մոտ և Իսրայելի ցամաքային զորքերի ստորաբաժանումների հիմնական շտաբներից մեկն է։
Հարձակումների այս ալիքի ժամանակ օգտագործվել են նոր մարտական անօդաչու սարքեր», - նշվում է հրապարակման մեջ։





























