Իրանի և Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա վերջերս հասցված հարվածներից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ուղղակի բանակցություններ սկսել Իրանի և ԱՄՆ-ի միջև, հայտնում է Bild-ը։
«Սա անխոհեմ էսկալացիա է»,- հայտարարել է Մակրոնն այսօր՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից քիչ առաջ։
Նա վերահաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտությունում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մորատորիումի վերաբերյալ իր պահանջը։
«Երբ տարածաշրջանում սկսվում է կրոնական տոների շրջանը, իրավիճակը պետք է հանդարտվի, մարտերը պետք է դադարեցվեն գոնե մի քանի օրով»,- շարունակել է Մակրոնը։
Բանակցություններին անհրաժեշտ է ևս մեկ հնարավորություն տալ։ Գազային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ նա հույս է հայտնել, «որ շուտով այս հարցի շուրջ ուղղակի բանակցություններ կսկսվեն ամերիկացիների և իրանցիների միջև»։





























