«Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր՝ մարտի 19-ի դրությամբ Իսրայելի հիվանդանոցներ է տեղափոխվել 3924 տուժած, նրանցից 79-ը գտնվում են հոսպիտալացման մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Այս 79 անձանցից մեկը հիվանդանոց է բերվել ծայրահեղ ծանր վիճակում (ոչ հրթիռային հարվածի հետևանքով), վեցը՝ ծանր վիճակում, 12-ը՝ միջին ծանրության, իսկ 60 տուժածի վիճակը գնահատվում է թեթև։
Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներ է տեղափոխվել 177 տուժած, այդ թվում՝ մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում, երկուսը՝ միջին ծանրության, 167-ը՝ թեթև վնասվածքներով, և յոթ մարդ՝ նյարդային ցնցումների վիճակում։





























