Ի վերջո, այն որոշումը, թե «արդյոք մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք ամերիկյան ժողովրդի անունից՝ մեր անվտանգությունն ապահովելու համար», կկայացնի ԱՄՆ նախագահը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Այնպես որ, սահմանված ժամկետներ չկան։ Բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Միանշանակ։
Ողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր ապերախտ դաշնակիցները և նույնիսկ մեր սեփական մամուլի որոշ ներկայացուցիչներ պետք է Թրամփին ասեն միայն մեկ բան՝ շնորհակալություն»,- նշել է նա։




























