ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հինգշաբթի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանում ռազմական արշավի ընթացքում Միացյալ Նահանգների և Իսրայելի նպատակները չեն համընկնում, հաղորդում է Reuters-ը։

«Նախագահի սահմանած նպատակները տարբերվում են Իսրայելի կառավարության սահմանած նպատակներից,- ասել է Գաբարդը։ -Այդ գործողությունների միջոցով մենք կարող ենք տեսնել, որ Իսրայելի կառավարությունը կենտրոնացած է Իրանի ղեկավարությանը ոչնչացնելու վրա։ Նախագահը հայտարարել է, որ իր նպատակն է ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կարողությունը, նրանց բալիստիկ հրթիռների արտադրության կարողությունը և նրանց ռազմածովային նավատորմը»,- հավելել է Ազգային հետախուզության տնօրենը։