Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին Իրանի հարվածի մասին տեղեկությունը, հաղորդում է Times of Israel-ը։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Հայֆայի նավթավերամշակման գործարաններին հարվածները տեղի են ունեցել իրանական բալիստիկ հրթիռից ընկնող բեկորների պատճառով։
Ընդ որում իսրայելական բանակն ընդգծել է, որ հյուսիսային ափամերձ քաղաքի թիրախներին ուղիղ հրթիռային հարվածներ չեն եղել։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ հարձակումն «էական վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին»։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Հայֆայի նավթավերամշակման գործարանին հարվածների և էլեկտրաէներգիայի անջատումների մասին, որոնք Իրանի հրթիռային հարվածի ուղղակի հետևանք են։




























