Շրի Լանկան մարտի սկզբին մերժել է ԱՄՆ խնդրանքը՝ կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու վերաբերյալ, ասել է նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

«ԱՄՆ-y ցանկանում էր մարտի 4-8-ը Մաթալա Ռաջապակսա միջազգային օդանավակայանում տեղակայել երկու ռազմական ինքնաթիռ՝ ութ հակածովային հրթիռներով, բայց մենք հրաժարվեցինք»,- Դիսանայակեի խոսքերն է մեջբերել The Straits Time-ը։

Նա մերժումը բացատրել է չեզոքությունը պահպանելու Կոլոմբոյի ցանկությամբ՝ առանց մանրամասնելու, թե արդյոք ԱՄՆ խնդրանքը վերաբերում էր Շրի Լանկան որպես Իրանի դեմ գործողությունների բազա օգտագործելուն։

Նախագահի խոսքով՝ Իրանը խնդրել էր նավահանգիստ մտնելու իրավունք իր երեք նավերի համար, որոնք վերադառնում էին Հնդկաստանում ռազմածովային զորավարժություններից, սակայն այս խնդրանքը նույնպես մերժվել է։

Մարտի 4-ին ԱՄՆ սուզանավը հարձակվել է իրանական Iris Dena նավի վրա, որը Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող արեւելյան Հնդկաստանի նավահանգստից էր նավարկում։ Հաջորդ օրը Շրի Լանկան տարհանել է իրանական Iris Bushehr նավի անձնակազմի 208 անդամներին, որոնք ավելի վաղ նավահանգիստ մտնելու արտակարգ կանչ էին խնդրել։

Նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չեզոքություն է ցուցաբերել՝ անցյալ շաբաթ ձեռնպահ մնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից տարածաշրջանում Իրանի հարվածները դատապարտող բանաձեւի քվեարկությունից։