Իրանի դեմ ագրեսիային մասնակցած ԱՄՆ եւ Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաներն այլեւս ոչ մի տեղ չեն կարող իրենց անվտանգ զգալ. նրանց բոլորին սպասում է հատուցում։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Մենք հետեւում ենք ձեր վախկոտ պաշտոնյաներին ու հրամանատարներին, ձեր դավաճան օդաչուներին ու զինվորներին։ Եվ ժամանակը հեռու չէ, երբ մենք ամոթալիորեն եւ նվաստացուցիչ կերպով ձեզ կհանենք ձեր թաքստոցներից եւ կստիպենք ձեզ կրել այն պատիժը, որին արժանի եք ձեր նողկալի գործողությունների համար»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։
Շեքարչին նշել է, որ այսուհետ ո՛չ զբոսաշրջային, ո՛չ հանգստի գոտիները, ո՛չ էլ զվարճանքի կենտրոններն անվտանգ չեն լինի իսրայելցիների եւ ամերիկացիների համար։





























