«Բարոյական լինելը բավական չէ։ Բավական չէ արդար լինելը։ Հիսուս Քրիստոսը որեւէ առավելություն չունի Չինգիզ խանի նկատմամբ»,- հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե դուք բավականաչափ ուժեղ, անողոք եւ հզոր եք, չարը կհաղթի բարուն»,- նշել է Նեթանյահուն։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին արձագանքել է այս հայտարարությանը։
«Միացյալ Նահանգներում քրիստոնյաների բարեհաճությունից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ զարմանալի է։ Նրա անզուսպ գովասանքը Չինգիզ խանի՝ մեր տարածաշրջանի երբեւէ տեսած ամենադաժան դահճի նկատմամբ, համապատասխանում է նաեւ նրա ներկա կարգավիճակին՝ որպես ռազմական հանցագործի»,- նշել է Արաղչին։





























