Զոհված ամերիկացի ռազմական օդաչու Թայլեր Սիմոնսի հայրը՝ Չարլզ Սիմոնսը, դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի ներգրավվածությանը Իրանի հետ պատերազմում և կոչ է արել դադարեցնելու ռազմական գործողությունները, հաղորդում է NBC News-ը։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի մասնավոր հանդիպում է ունեցել Իրանի պատերազմում զոհված վեց զինծառայողների ընտանիքների հետ, իսկ հաջորդ առավոտյան մամուլի ասուլիսում նա ասել է, որ հաղորդակցությունները հետևողական և աջակցող էին։
Դովերի ռազմաօդային բազայում նրա հետ հանդիպածների թվում էր նաև Չարլզ Սիմոնսը։ Նրա 28-ամյա որդին՝ Թայլեր Սիմոնսը, անցյալ շաբաթ Իրաքում լցարկող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված անձնակազմի վեց անդամների թվում էր։
Սիմոնսն այդ զրույցը այլ կերպ է հիշել. «Ես չեմ կարող խոսել մյուս ընտանիքների անունից։ Երբ նա զրուցեց ինձ հետ, մենք դրա մասին չխոսեցինք»,- ասել է նա։
Սիմոնսը հայտարարել է, որ ինքը «հարցեր» ունի պատերազմի վերաբերյալ. «Ու՞մ է պետք պատերազմը»,- հավելել է նա։





























