Այս պահին անհապաղ առաջնահերթությունը հակամարտության տարածումը զսպելն ու այլ երկրների հետագա ներգրավումը կանխելն է։ Դրա մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, հայտնում է  «Սինհուա»-ն։

Վան Ին այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։

Արտգործնախարարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ խաթարելով համաշխարհային էներգամատակարարման կայունությունը և հրահրելով լուրջ մարդասիրական ճգնաժամ։