Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, և Թայվանի հարցի լուծումը հենց չինացի ժողովրդի գործն է։ Դրա մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Լին Ցզյանն այս հայտարարությունն արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ճապոնիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը հանդիպման ժամանակ ընդգծել են Թայվանի նեղուցի երկու կողմում խաղաղության և կայունության կարևորությունը։
Չինացի դիվանագետը նշել է, որ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանումը պահանջում է վճռական գործողություններ «Թայվանի անկախության» համար պայքարող անջատողականների դեմ։





























