Երեւան–Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավն այսօր վայրէջք չի կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ու մի քանի րոպե երկնքում պտտվելուց հետո վերադարձել է Երեւան։

NEWS.am–ին Քաղավիացիայից հայտնեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, օդանավը վերադարձել է Երեւան եւ քիչ անց նորից կմեկնի Վրաստան։

Չվերթն իրականացնում է FlyOne ավիաընկերությունը։