Ըստ քննարկումներին ծանոթ բազմաթիվ աղբյուրների՝ Պենտագոնի պաշտոնյաները մանրամասն նախապատրաստություններ են կատարել Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի տեղակայման համար, հաղորդում է CBS News-ը։
Ըստ աղբյուրների՝ բարձրաստիճան զինվորական ղեկավարները ներկայացրել են կոնկրետ հարցումներ՝ այդ սցենարին նախապատրաստվելու համար։
Աղբյուրները նշել են, որ Թրամփը քննարկում է տարածաշրջանում ցամաքային զորքեր տեղակայելու հնարավորությունը։
Ըստ երկու աղբյուրների՝ զինվորականները հանդիպումներ են անցկացրել՝ իրանցի զինվորների և կիսառազմականացված զինյալների հնարավոր ձերբակալմանը նախապատրաստվելու համար, եթե նախագահը որոշի Իրանում ամերիկյան զորքեր տեղակայել։
Հազարավոր ծովային հետևակայիններ ներկայում տեղակայվում են Մերձավոր Արևելքում։ Ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների՝ երեք ռազմանավ և ռազմարշավային ստորաբաժանման մոտ 2200 ծովային հետևակայիններ այս շաբաթվա սկզբին լքել են Կալիֆոռնիան։ ՍԴա պատերազմի սկզբից ի վեր տեղակայվող երկրորդ նման ծովային հետևակային ստորաբաժանումն է, իսկ տեղակայման համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել։ Առաջին ստորաբաժանումը ուղարկվել է Խաղաղ օվկիանոսից և դեռևս գտնվում է տարածաշրջանում։
Այդ գործողություններն ընդգծում են Պենտագոնի հանձնառությունը ԱՄՆ նախագահի ռազմական կարողությունները ընդլայնելու հարցում, չնայած վարչակազմի պաշտոնյաները հրապարակավ հրաժարվում են քննարկել հնարավոր հաջորդ քայլերը։





























