Կատերինա Փոլադյանը ստացավ Լայպցիգի գրքի մրցանակը, հաղորդում է DW-ն։
Հեղինակի «Ոսկե ավազներ» վեպը պատմում է Եվրոպայի վերջին 100 տարվա պատմությունը, ինչպես այն տեսնում է գլխավոր հերոսը՝ իր ինքնությունը փնտրելիս։ Վեպը Լայպցիգի մրցանակի է արժանացել «բելետրիստիկա» անվանակարգում։
Կատերինա Փոլադյանը լավ հայտնի է գերմանացի ընթերցողներին։ «Ոսկե ավազներ» վեպը, որը լույս է ընծայվել 2025 թվականին, նրա վեցերորդ գիրքն է, որը հրատարակվել է Գերմանիայում։ Հայազգի Փոլադյանը ծնվել է Մոսկվայում 1971 թվականին, բայց մանուկ հասակում տեղափոխվել է Գերմանիա 1970-ականների վերջին։
Վեպերից բացի, Փոլադյանը գրում է թատրոնի համար և երբեմն նկարահանում է ֆիլմերում։ Փոլադյանի նախորդ վեպը՝ «Ապագայի երաժշտությունը», նկարագրում է խորհրդային պատմության շրջադարձային պահը, երբ իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը։ Գիրքն ընդգրկվել է 2022 թվականի Լայպցիգի գրքի տոնավաճառի մրցանակի կարճ ցուցակում։
Այս տարվա հաղթող վեպի վերնագիրը վերաբերում է բուլղարական Ոսկե ավազներ հանգստավայրին։ Հենց այստեղ է, Հռոմի հետ մեկտեղ, ծավալվում պատմության հիմնական մասը։ Կոստանդնուպոլիսը, Փարիզը և Օրանիենբուրգը լրացնում են գործողության վայրը։ Պատմությունը, որը կենտրոնացած է գլխավոր հերոսի՝ իտալացի հորինված ռեժիսոր Էլիա Ֆոնտանայի կյանքի վրա, որը բոլորին հայտնի է պարզապես որպես «Էլի», ընդգրկում է հարյուր տարի՝ սկսած 1922 թվականից։




























