«Այս պահից ես հայտարարում եմ օկուպացված տարածքների երկնքում Իրանի զավակների հրթիռային գերիշխանության մասին»։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի ԻՀՊԿ տիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին։

«Նոր մարտավարությունը եւ արձակման համակարգերը, որոնք կկիրառվեն գալիք գործողություններում, կցնցեն ամերիկա-իսրայելական հրամանատարությանը։ Այսօր գիշեր օկուպացված տարածքի հարավում երկինքը կլուսավորվի մի քանի ժամվա ընթացքում»,- նշել է Մուսավին։