Խարգ կղզու դեմ ԱՄՆ հնարավոր ագրեսիան կհանգեցնի ապակայունացման Կարմիր ծովում եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, Tasnim-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
Tasnim-ի հետ զրույցում ռազմական աղբյուրը նշել է Իրանի հարավում գտնվող Խարգ կղզու դեմ ԱՄՆ սպառնալիքների աճի մասին։
«Եթե ԱՄՆ-ը իրականացնի ռազմական ագրեսիայի իր սպառնալիքները Խարգ կղզու հանդեպ, անպայման կհանդիպի աննախադեպ պատասխանի՝ պատերազմի վերջին 21 օրերի անակնկալների համեմատ։ Այլ նեղուցներում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբում եւ Կարմիր ծովում, անվտանգության բացակայությունը Դիմադրության ճակատի տարբերակներից մեկն է, եւ ամերիկացիների համար իրավիճակը կդառնա շատ ավելի դժվար, քան այսօր է»,- կրկնել է աղբյուրը։
Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ ամերիկացիները ներկայում կանգնած են Հորմուզի նեղուցի հետ կապված լուրջ երկընտրանքի առաջ։
«Մի կողմից՝ նրանք պաշտոնապես հայտարարել են, որ 1979թ․ իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ վերացնում են իրանական նավթի վրա դրված էմբարգոն՝ համաշխարհային նավթի գները վերահսկելու համար։ Մյուս կողմից՝ հայտարարում են, որ ցանկանում են հարձակվել Խարգ կղզու վրա՝ համաշխարհային նավթային խնդիրը լուծելու համար։ ԱՄՆ այս երկու ռազմավարությունները լիովին հակասական են։
Եթե ամերիկացիները հարձակվեն Խարգ կղզու վրա, նախ՝ նավթի արդյունահանումը կարող է ժամանակավորապես խափանվել, երկրորդ՝ Իրանը կհրկիզի տարածաշրջանի բոլոր օբյեկտները՝ զգալիորեն բարդացնելով իրավիճակը ամերիկացիների եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Երրորդ՝ ամերիկացիները ոչ մի հնարավորություն չեն ունենա պաշտպանել Խարգ կղզին եւ կկրեն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ կորուստներ»,- ասել է նա։





























