Իսրայելի հարավում գտնվող Արադ քաղաք այցի ժամանակ, որը շաբաթ օրը ենթարկվել էր Իրանի հրթիռակոծությանը, Իսրայելի Դեմոկրատական կուսակցության նախագահ Յաիր Գոլանը մեղադրել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին քաղաքական շահի համար հակամարտությունները ձգձգելու մեջ, հայտնում է Times of Israel-ը։

Գոլանը՝ նախկին գեներալը և վարչապետի ամենախիստ քննադատներից մեկն, ասել է, որ Նեթանյահուն «մսխում է» բանակի ռազմական ձեռքբերումները՝ դրանք չօգտագործելով անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Փոխարենը, ըստ նրա, Նեթանյահուն ցանկանում է Իսրայելը պահել պատերազմական վիճակում, քանի որ մարտական գործողությունների դադարեցումը կհանգեցնի ընտրությունների։

«Նեթանյահուն ազգային անվտանգությունը դարձրել է իր քաղաքական գոյատևման գործիք։ Ահա թե ինչու մենք արդեն երկուսուկես տարի անվերջ պատերազմ ենք վարում։ Վճռական հաղթանակ տանելու և իրավիճակը կայունացնելու համար դիվանագիտությունն օգտագործելու փոխարեն, նա ձգձգում է պատերազմը, քանի որ դրա ավարտը կպահանջի ընտրություններ և կառավարության փոփոխություն»,- ասել է Գոլանը։