Երկուշաբթի առավոտյան նավթի գները չափավոր աճել են, քանի որ ներդրողները շարունակում են գնահատել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը թանկացել է 0.48 դոլարով (0.43%)՝ մեկ բարելի համար հասնելով 112.67 դոլարի: Անցյալ ուրբաթ այս պայմանագիրը բարձրացել է 3.54 դոլարով (3.26%)՝ մեկ բարելի համար հասնելով 112.19 դոլարի, ինչը 2022 թվականի հուլիսից ի վեր նոր առավելագույնն է:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) մայիսյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0.56 դոլարով (0.57%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 98.79 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում այս պայմանագրերը թանկացել են 2.8%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 98.23 դոլարի։