Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) արծաթի 2026 թվականի մարտ ամսվա ֆյուչերսների գինը 2026 թվականի հունվարի 5-ից ի վեր առաջին անգամ նվազել է 65 դոլարից (մեկ տրոյական ունցիայի համար)։ Այս մասին փաստում են առևտրային հարթակի տվյալները:

Արծաթի արժեքը նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 64,83 դոլարի (-4,39%):