ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ակտիվ բանակցություններ է վարել Իրանի հետ, և երկու կողմերն էլ հասել են «կարևոր համաձայնության կետերի», հաղորդում է Reuters-ը։

Թրամփը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի օրը։

«Մենք շատ, շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք։ Կտեսնենք, թե դրանք ինչի կհանգեցնեն։ Ես կասեի, որ մենք համաձայնության եկանք շատ կարևոր կետերի շուրջ, գրեթե բոլորի։ Մենք, հավանաբար, այսօր հեռախոսով բանակցություններ կվարենք»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ բանակցությունները ղեկավարում են Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր փեսան՝ Ջարեդ Քուշները։

Նա չի նշել Իրանում այն ​​անձի անունը, որի հետ ԱՄՆ-ըբանակցություններ է վարել, սակայն ասել է, որ ներգրավված է եղել բարձրաստիճան, հարգանք վայելող առաջնորդ։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից որևէ տեղեկություն չի ստացել։ Նա ասել է, որ չգիտի՝ Խամենեին ողջ է, թե ոչ, և հավելել է, որ չի ուզում, որ նա սպանվի։