ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը, հաղորդում է CNN-ը։
Նա վստահեցրել է, որ միջոցառումը նպատակ ունի ավելացնելու մատակարարումներն էներգետիկ ճգնաժամի սրման պայմաններում և «որևէ ազդեցություն չի ունենա» պատերազմի վրա։
«Ես պարզապես ուզում եմ, որ համակարգում որքան հնարավոր է շատ նավթ լինի։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք Իրանը կստանա այդ գումարը։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանց համար շատ, շատ դժվար կլինի այն ստանալ»,- ասել է Թրամփը։
Ըստ նրա՝ Իրան հոսող նավթից ստացված ցանկացած եկամուտ աննշան կլինի։
«Նույնիսկ Իրանի ստացած փոքր գումարը չի ազդի այս պատերազմի ընթացքի վրա։ Բայց ես ուզում եմ, որ համակարգը սահուն աշխատի»,- ասել է նա։



























