Իրանը սկսել է Իսրայելի հյուսիսային, կենտրոնական և հարավային մասի վրա հարձակումների 77-րդ ալիքը՝ օգտագործելով գերծանր հրթիռային համակարգեր, «Խայբեր Շարկ» հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, ըստ իրանական Fars գործակալության՝ հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության։

«Հարվածները ուղղված են եղել նաև ամերիկյան բազաներին, դրանց թվում՝ Ալի Սալեմին, Ալ-Խարջին և Ալ-Զաֆրային՝ օգտագործելով «Զուլֆիկար» պինդ վառելիքով հրթիռային համակարգեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Խաբեբա ամերիկացի նախագահի հակասական վարքագիծը մեզ հետ պահում չի թշնամու դեմ պայքարելուց։ Թշնամու նահանջը կշարունակվի»,- նշում է գործակալությունը։

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։