Իրանը կշարունակի պաշտպանվել ԱՄՆ-ից և Իսրայելից մինչև հասնի իր նպատակին՝ կանխել ագրեսիայի կրկնությունը և փոխհատուցում ստանալ: Դրա մասին РИА Новости-ին հայտնել են Իրանի անվտանգության պաշտոնյաները:
Ըստ The Wall Street Journal-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահանջել է երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսվի, և կդադարեցվեն Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ»-ի դեմ իսրայելական հարվածները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել: Նա նշել է, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, չնայած մարտի 22-ին խոստացել էր հարվածներ հասցնել 48 ժամվա ընթացքում, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը: Թեհրանը հերքել է բանակցությունների մասին հայտարարությունները:




























