Սիրիայում տեղակայված ամերիկյան բազան հարձակման է ենթարկվել, հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Իրաքի անվտանգության աղբյուրները հայտնել են Մոսուլի տարածքից մի քանի հրթիռների արձակման մասին Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական բազայի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, պայթյուն է տեղի ունեցել նաև Բահրեյնում գտնվող BAPCO նավթավերամշակման գործարանում, գրում է Pars Today-ը: