Իրանն ունի լիակատար իշխանություն Պարսից ծոցի տարածաշրջանում և փաստացի վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
«Զինված ուժերը, գերազանցելով իրենց ամերիկա-սիոնիստական թշնամիներին, ունակ են ապահովել Պարսից ծոցի անվտանգությունը։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները իրավունք չունեն միջամտել դրան»,- նշել է բարձրաստիճան զինվորականը։
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Թրամփի խնդրանքը
Իրանն ունի լիակատար իշխանություն Պարսից ծոցի տարածաշրջանում և փաստացի վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
«Զինված ուժերը, գերազանցելով իրենց ամերիկա-սիոնիստական թշնամիներին, ունակ են ապահովել Պարսից ծոցի անվտանգությունը։ Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները իրավունք չունեն միջամտել դրան»,- նշել է բարձրաստիճան զինվորականը։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը «շատ շուտով կբացվի», հավելելով, որ այս կարևորագույն նավագնացության երթուղին կցանկանար տեսնել ԱՄՆ-ի և Իրանի համատեղ վերահսկողության տակ։




























