Եվրոպան աննկատ, բայց կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի համար Իրանի դեմ պատերազմում, հաղորդում է The Wall Street Journal-ը։

«Մայրցամաքում բազաների տեղակայումները կենսական դեր են խաղում ԱՄՆ-ին վառելիքով ապահովելու, զինելու և հարվածներ հասցնելու գործում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային քննադատել է Իրանի դեմ պատերազմում անգործության համար, սակայն շատ եվրոպական երկրներ լռելյայն կենսականորեն կարևոր աջակցող դեր են խաղում։

Մինչ շատ եվրոպացի առաջնորդներ հրապարակավ դատապարտել են ԱՄՆ-ի հարձակումները Իրանի վրա, կուլիսներում նրանց ռազմական բազաներն աջակցում են ԱՄՆ զինված ուժերի՝ լոգիստիկ առումով վերջին տասնամյակների ամենաբարդ գործողություններից մեկին։

ԱՄՆ-ն հարվածային անօդաչու թռչող սարքեր է շահագործում Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայից, իսկ Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդի ավիաբազայում B-1 ռմբակոծիչները բեռնվում են զինամթերքով՝ Իրանի դեմ գործողությունների համար։