Ճապոնիայի վարչապետ Տակաիչի Սանաեն այցելել է Վաշինգտոնին մերձակա Արլինգտոնյան ազգային գերեզմանատուն, որտեղ թաղված են հարյուր հազարավոր ամերիկացի զինվորականներ, հաղորդում է NHK-ն:

Նա ծաղիկներ է դրել՝ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերի հնչելուց հետո։

Նշենք, որ այնտեղ է թաղված նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Չարլզ Սուինին, որը մասնակցել է 1945 թվականին Ճապոնիայի երկու ատոմային ռմբակոծություններին։