Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանի վրա ռազմական էսկալացիայի ազդեցությունը։ Պակիստանի կառավարության ղեկավարն իր զորակցությունն է հայտնել թագավորությանը՝ Իրանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունների ֆոնին, հայտնում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

Զրույցի ընթացքում Շարիֆը վերահաստատել է իր երկրի «անվերապահ աջակցությունը Թագավորությանը»՝ հավելելով, որ Պակիստանը մշտապես ամուր կանգնած կլինի Սաուդյան Արաբիայի կողքին՝ Իրանի կողմից պարբերաբար կրկնվող ոտնձգությունների դեմ պայքարում։ Հավելելով, որ դրան վտանգում են երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը և այն սպառնալիքները, որոնք շարունակվող ռազմական էսկալացիան կարող է ստեղծել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի կայունության ու անվտանգության համար։