Երեկ մի ծիծաղելի ու նողկալի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ և ասել. «Դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին՝ իր ընկերներով ռադ կանենք կեթան։ Ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։

Գիտե՞ք ինչը հիշեցի, թե ինչպես էր մեր խմբակցության նիստի ժամանակ Ասլանյանը լաց լինում և աղաչում, որ մնա մեր խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ խոսնակի՝ կան մարդիկ, որոնք «Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են էդ իրենք են և լուրջ քաղաքական ապագա ունեն»։

«Այս պարագայում իրենք քաղաքական Պանիկովսկին են։ Ես ուզում եմ իրեն շնորհավորել, որ մենք ձեզ ռադ արինք, բայց նենց պահեցինք, որ թոշակի հարցը լուծենք։ Այնուամենայնիվ, թոշակը կստանաս, մի անհանգստացի, բայց, այնուամենայնիվ, ամոթ է, ձեզ հավաք պահեք, և ձեր չափի մեջ պահեք։ հանկած չմտածեք, որ դուք եք Նիկոլ Փաշինյանի շողքը, կամ երբևեիցե կարող եք լինել։ Իրոք երկու ամիս մնաց հետո երևի մարդիկ ձեզ փողոցում տեսնեն՝ չճանաչեն»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Հակոբ Ասլանյանը տեղից արտահայտվեց, ինչին արձագանքեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. «Պարոն Ասլանյան, տեղից մի արտահայտվեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ»։