Իսլամաբադի պաշտոնյաները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Իրանը Պակիստանի միջնորդությամբ իրանական պատերազմում կրակի դադարեցման վերաբերյալ ամերիկյան 15 կետից բաղկացած ծրագիր է ստացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Պակիստանցի պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, ընդհանուր գծերով նկարագրել են 15 կետից բաղկացած այդ ծրագիրը, որը վերաբերում է պատժամիջոցների մեղմացմանը, քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցությանը, Իրանի միջուկային ծրագրի կրճատմանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից իրականացվող մոնիթորինգին, հրթիռային սպառազինության սահմանափակումներին և Հորմուզի նեղուցով նավագնացության հասանելիությանը։

Տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկղությունը (ռազմավարական ջրային ուղի, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մեկ հինգերորդը) հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի և ցնցել համաշխարհային շուկաները՝ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի մտավախությունների պատճառով։

Ավելի վաղ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ ամերիկյան 15 կետից բաղկացած ծրագրի մասին հայտնել էին նաև իսրայելական և ամերիկյան լրատվամիջոցները։