Yandex Go-ում գործարկվել է նոր ծառայություն՝ «Լիցք»-ը՝ հեռախոսի լիցքավորիչներ վարձակալելու համարհնարավորություն է տալիս վարձակալել փաուերբենքեր։
Այժմ Երևանի բնակիչները կարող են հեռախոսի շարժական լիցքավորման սարքեր վարձակալել անմիջապես Yandex Go հավելվածի միջոցով։ Լիցքավորիչ հնարավոր կլինի վերցնել նույնիսկ այն դեպքում, երբ սմարթֆոնի մարտկոցի լիցքը գրեթե սպառված է, քանի որ ծառայությունից օգտվելը տևում է մոտ 8 վայրկյան և չի պահանջում լրացուցիչ հավելվածի ներբեռնում, գրանցում կամ բանկային քարտի կցում։
Լիցքավորման սարքից օգտվելու համար բավական է Yandex Go հավելվածում քարտեզի վրա ընտրել ամենամոտ կետը, մոտենալ կայանին և «Լիցք» բաժնում սկանավորել QR կոդը։ Լիցքավորիչը հնարավոր է վերադարձնել ցանցի ցանկացած կայանում։ Գործող սակագինը հավելվածում երևում է վարձույթի կետի վրա սեղմելիս կամ կայանի QR կոդը սկանավորելուց հետո։
Ներկայումս Երևանում հասանելի է ավելի քան 100 կայան, և դրանց թիվը շարունակելու է աճել։ Կայանները տեղադրված են սրճարաններում, ռեստորաններում, առևտրի կենտրոններում և մարդկանց մեծ հոսք ունեցող այլ վայրերում, ինչը հնարավորություն է տալիս ճանապարհին արագ վերցնել լիցքավորիչ՝ առանց ուղղություն փոխելու։






























