Մելանիա Թրամփը Սպիտակ տուն է ժամանել կրթական հարցերով գագաթնաժողովին անսովոր ընկերակցությամբ. նրա կողքին մարդակերպ ռոբոտ էր, գրում է The Independent-ը։
Չորեքշաբթի՝ մարտի 25-ին, իր առաջին գլոբալ գագաթնաժողովի՝ Fostering the Future Together երկրորդ օրը, առաջին տիկինը կարմիր գորգով անցել է Figure Three անունով ռոբոտի հետ։
Երբ տիկին Թրամփը ողջունում էր ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնին, ռոբոտը մոտեցել է դահլիճի առջևի մասին և ներկայացել։
«Ես պատիվ եմ այստեղ լինել... Ես շնորհակալ եմ տեխնոլոգիաների միջոցով երեխաներին կրթելու այս պատմական շարժման մաս կազմելու հնարավորության համար», - ասել է ռոբոտը, ապա հյուրերին ողջունել է մի քանի լեզուներով։
Անցյալ տարի Մելանիա Թրամփի հայտարարած նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել կրթության և տեխնոլոգիաների հասանելիությունն ամբողջ աշխարհի երեխաների համար։





























