Միացյալ Նահանգները Իրանի ղեկավարի պաշտոնում կնախընտրեր տեսնել նրան, ով պատրաստ է համագործակցել և Միացյալ Նահանգների մահը չի ցանկանում, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։

«Միացյալ Նահանգները կցանկանար Իրանի ղեկավարի պաշտոնում տեսնել մեկին, ով պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ և այլևս չի վանկարկում «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը»,- լրագրողներին ասել է Լևիթը։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դա լավ կլինի և՛ Միացյալ Նահանգների, և՛ նրա դաշնակիցների համար: