Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ պնդել է, որ Իրանն ունի Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» արգելափակելու օրինական իրավունք, հաղորդում է Fars-ը։

Արաքչին նշել է, որ Հորմուզի նեղուցում առկա անապահովությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։

Գործակալությունը նշում է, որ թշնամիներին և նրանց դաշնակիցներին պատկանող կամ նրանց հետ կապված նավերի տեղաշարժը կանխելը Իրանի օրինական իրավունքն է որպես ափամերձ պետություն։

Արաքչին ընդգծել է, որ Իրանի իրավասու մարմինները, ճանաչելով նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու իրենց պատասխանատվությունը, «ձեռնարկել են անհրաժեշտ միջոցները»։