Իրանի իշխանությունները սպառնացել են հարվածել Մերձավոր Արեւելքի ցանկացած հյուրանոցի, որտեղ ամերիկացի զինվորականներ կան։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։

Իրանի ռազմական հրամանատարության աղբյուրներն ընդգծել են, որ նախազգուշացումը հիմնականում ուղղված է Բահրեյնին եւ ԱՄԷ-ին։ Այս երկրների հյուրանոցատերերը Թեհրանից հաղորդագրություն են ստացել, որում իսլամական հանրապետությունը խստորեն կոչ է արել նրանց ձեռնպահ մնալ ամերիկացի զինվորականների տեղավորելուց։

Սակայն, նշել է գործակալությունը, սա վերաբերում է ոչ միայն Պարսից ծոցի երկրներին. նրա աղբյուրների համաձայն՝ ամերիկացի զինվորականներ կան Բեյրութի եւ Դամասկոսի հյուրանոցներում եւ վերջերս տեղակայվել են Ջիբութիի օդանավակայանի մոտ գտնվող ռազմական բազայում։ Fars-ը նշել է, որ Իրանը այդ քաղաքներում գտնվող բոլոր հյուրանոցներն ու այլ հաստատությունները կհամարի օրինական ռազմական թիրախներ, եթե ամերիկացի զինվորականներն անհապաղ չվտարվեն դրանցից։