Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի կենտրոնական Յազդ քաղաքում գտնվող արկերի եւ ծովային հրթիռների գործարանին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվել է, որ օբյեկտը իսլամական հանրապետությունում առանցքային արտադրական օբյեկտ է։ «Օբյեկտն օգտագործվել է մակերեւութային հարթակներից, սուզանավերից եւ ուղղաթիռներից ինչպես շարժվող, այնպես էլ անշարժ ծովային թիրախներին հարվածելու համար նախատեսված առաջադեմ հրթիռներ մշակելու, հավաքելու եւ պահելու նպատակով»,- ավելացվել է հայտարարության մեջ։





























