Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը հայտնել է ՆԱՏՕ ներսում Իրանի նկատմամբ դաշինքի դիրքորոշման շուրջ պառակտման մասին: Նա ասել է, որ դաշինքը բաժանվել է երկու մասի՝ Գլոբալ Հյուսիս եւ Գլոբալ Արեւմուտք։
«Գլոբալ Հյուսիսը ստանձնում է լիբերալ աշխարհակարգի պաշտպանի դերը, մինչդեռ Գլոբալ Արեւմուտքը դառնում է ԱՄՆ, որն ավելի շատ գործարքի է կողմնորոշված: Սա պարզապես իրականությունն է»,- ասել է Սթուբը Politico-ի հարցազրույցում։
Ֆինլանդիայի նախագահը ավելացրել է, որ եվրոպական երկրները պարտավոր չեն միավորվել՝ Միացյալ Նահանգներին աջակցելու համար նրա Մերձավոր Արեւելքի քաղաքականության մեջ: «Սա կարող է մի փոքր կոպիտ հնչել, բայց Իրանը իմ պատերազմը չէ. իմ պատերազմը Ուկրաինան է»,- եզրափակել է Սթուբը։
Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ՆԱՏՕ դաշնակիցներին անգործության եւ հակամարտությունից վախենալու մեջ: Մի օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ հիասթափված է դաշինքից: Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոչ էր արել Հորմուզի նեղուցն օգտագործող եվրոպական երկրներին մասնակցել լցանավերի պաշտպանության առաքելությանը, սակայն նրա առաջարկն արձագանք չէր գտել։




























